Տղամարդը շանը կապել է մեքենայից ու քարշ տվել, կենդանին վնասվածքներ է ստացել (տեսանյութ)
Սոցիալական ցանցերում արագորեն տարածվում է մի տեսանյութ, ոտեղ մի տղամարդ շանը կապել է իր մեքենայի հետևից ու քարշ է տալիս։ Քաղաքացիները տեսանկարահանել են կատարվածը։
Ճանաչողները գրել է, որ տղամարդը Բյուրեղավանից է։
«Սա բացահայտ դաժան վերաբերմունք է, նման «մարդը» վաղն էլ անօգնական մեկին է կապելու ու վնասի։ Կենդանուն անհապաղ փրկել է պետք ու վերցնել սրա ձեռքից»,- գրել է տեսանյութը տարածողներից մեկը։
Մյուս տեսանյութում երևում է, որ շունն արյունոտ է։