Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի
Հասարակություն

Լոռիում քննվել է ավելի քան 4800 քրեական վարույթ. ՔԿ նախագահը հանձնարարականներ է տվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այցելել է Լոռու մարզային քննչական ստորաբաժանումներ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել և ծանոթացել շենքային պայմաններին:

Խորհրդակցությանը մասնակցել են Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Գևորգյանը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանը, մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ Մարտիրոս Ավագյանը, Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնակատար Էդուարդ Վերմիշյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննչական բաժինների պետերը և քննիչները: 

Էդվարդ Կարապետյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի երեք ամիսների ընթացքում Լոռու մարզային քննչական վարչության կատարված աշխատանքները։

Լոռու մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 4803 քրեական վարույթ, որից 434-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 684-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:

2024 թվականի ընթացքում քննված 4803 քրեական վարույթից լուծվել է 4119-ի ընթացքը, որից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 542  քրեական վարույթ, 2090-ը կարճվել է, 319-ը միացվել է, 162-ն ուղարկվել է այլ մարմին, 1006-ով վարույթային և ապացուցողական գործողությունները համարվել են ավարտված:

Լոռու մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 3863 հաղորդում, որից 3733-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Աճել է մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը, որը կազմել է 146 քրեական վարույթ:

2024 թվականի ընթացքում դատարան ուղարկված, ինչպես նաև՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 149 մլն 983 հզր 768 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 56 մլն 247 հզր 900 ՀՀ դրամը: 

Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 40 քրեական վարույթ, որից 5-ն ուղարկվել է դատարան, 18-ը կարճվել է, 4-ը՝ միացվել, 1-ն՝ ուղարկվել այլ մարմին, 2-ի վարույթային և ապացուցողական գործողությունները համարվել են ավարտված, 10-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս։

Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 191 քրեական վարույթ, որից 18-ն ուղարկվել է դատարան, 95-ը կարճվել է, 8-ը միացվել է, 6-ն՝ ուղարկվել այլ մարմին, 36-ի վարույթային և ապացուցողական գործողությունները համարվել են ավարտված,  28-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս: 

2024 թվականի ընթացքում Լոռու մարզային քննչական վարչությունում քննվել է կոռուպցիոն  բնույթի հանցագործությունների  վերաբերյալ 92 քրեական վարույթ, որից 3-ն ուղարկվել է դատարան, 8-ը կարճվել է, 47-ն ուղարկվել է այլ մարմին, 7-ը միացվել է, ևս 7-ը՝ պասիվացվել: 2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ քննվել է կոռուպցիոն բնույթի 21 քրեական վարույթ, որից 4-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 5-ը՝ կարճվել:

2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում  քննվել է  կոռուպցիոն բնույթի 59 քրեական վարույթ։

2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ առկա է եղել 1 տարի և ավելի ժամկետում քննվող 104 քրեական վարույթ:

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լուծվել է 1 տարի և ավելի ժամկետում քննվող 22 քրեական վարույթի ընթացք, որից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 12-ը՝ կարճվել, 4-ը՝ պասիվացվել, 1-ով կասեցվել է հետապնդման ժամկետը, 1-ն ուղարկվել է այլ մարմին, 1-ը՝ միացվել։

2024 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում լուծվել է 1 տարի և ավել ժամկետում քննվող 92 քրեական վարույթի ընթացք։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 2072 քրեական վարույթ, որից 684-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից, իսկ 1388-ը ստացվել է 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննված 2072 քրեական վարույթից լուծվել է 937 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ են ունեցել 653-ը:

Յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետը ևս ներկայացրել է 2024 թվականի ցուցանիշները:

Հաշվետու ժամանակահատվածում քննչական բաժնում քննվել է 400 քրեական վարույթ, որից 61-ը՝ 61 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

2024 թվականի ընթացքում ստացվել է հանցագործության մասին 212 հաղորդում, որից 199-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատարան ուղարկված, ոչ արդարացնող հիմքով կարճված քրեական վարույթներով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 4 մլն 221 հզր 43 ՀՀ դրամ, որը ամբողջությամբ վերականգնվել է:

     2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ստացվել է հանցագործության մասին 130 հաղորդում, որից 121-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հաշվետու ժամանակահատվածում բաժնում քննվել է 265 քրեական վարույթ, որից 86-ը փոխանցվել է 2024 թվականից:

Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է կոռուպցիոն բնույթի և ընդերքի ապօրինի շահագործման դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության ընթացքում միջոցներ ձեռնարկել պետությանը պատճառված վնասը վերականգնելու և գույքի վրա արգելանք դնելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, Արթուր Պողոսյանը կարևորել է ապօրինի անտառհատումների դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը և հանձնարարել է այդ կապակցությամբ սերտ համագործակցել իրավապահ այլ կառույցների հետ:

Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է նաև տևական ժամանակ քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգումը բացառելու անհրաժեշտությունը:

Հանձնարարվել է հետևողական լինել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքերը պարզելու հարցում, ներկայացնել առարկայական միջնորդագրեր՝ հատկապես անչափահասների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով, ինչպես նաև անչափահասների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության յուրաքանչյուր դեպքով կազմակերպել այցելություններ ուսումնական հաստատություններ, հանդիպում-քննարկումներ մանկավարժական գործունեություն իրականացնող աշխատակիցների և աշակերտների հետ: