ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին
Հասարակություն

Հարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործից

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական դստեր կալանքի վերաբերյալ:

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արշակ Մաթևոսյանը առանց իրավաչափ հիմքերի և հատուկ նպատակով Լիանա Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմնի կողմից որպես խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը փոխել է և որոշում է կայացրել երեք ամիսով կալանքի տակ պահել Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական դստերը:

 

Դատավոր Արշակ Մաթևոսյանի հատուկ նպատակը կայանում է նրա ցանկության մեջ` պատժել Լիանա Հարությունյանին նրա կողմից արտաբերված հետևյալ խոսքերի համար «ինչը, որ իմ վրա գրել եք, ինչը, որ հիմա իմ վրա ուզում եք բարդեք, դրա համար պատասխան եք տալու, դուք ձեր ապօրինի քայլերի համար պատասխան եք տալու, բոլոր կեղտերը ջրի երես եմ հանելու»:

Լիանա Հարությունյանի խափանման միջոց բացակալելու արգելքը փոխելու համար դատավոր Արշակ Մաթևոսյանը հիմնավորել է հետևալ կերպ. մեջբերում դատական ակտից` «Լիանա Հարությունյանն առանց հարգելի պատճառի չի ներկայացել 2025 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 16:30-ին, նշանակված դատական նիստին՝ այդպիսով չարամտորեն խուսափելով վարույթն իրականացնող մարմնի հրավերով ներկայանալու պարտականության կատարումից...»:

Սույն հիմնավորումը բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ դատավոր Արշակ Մաթևոսյանը քաջատեղյակ է եղել, որ Լիանա Հարությունյանը զրկված է եղել դատապաշտպանից և պահանջել է իրեն ապահովել դատապաշտպանով և հենց դա է եղել նրա կողմից նիստին չներկայանալու պատճառը: Դատավոր Արշակ Մաթևոսյանը մինչ այդ խախտելով Լիանա Հարությունյանի դատապաշտպան ունենալու իրավունքը մի քանի նիստ անցկացրել է Լիանա Հարությունյանի մասնակցությամբ և նրա դատապաշտպանի բացակայությամբ:

Լիանա Հարությունյանի կողմից դատական նիստին չմասնակցելը դատավոր Արշակ Մաթևոսյանը դարձրել է ձևական հիմք նրա և նրա անչափահաս երեխաների  նկատմամբ դաժանաբար ռեպրեսիա իրականացնելու համար:

Լիանա Հարությունյանի և նրա դստեր մեկ օր կալանավայրում մնալուց հետո դստեր առողջական վիճակի վատթարացման հետևանքով հոսպիտալացվել են և այժմ գտվում են հիվանդանոցում:

Հայաստանի Հանրապետության անմեղ ամենափոքրիկ կալանավորը` Լիանա Հարությունյանի դուստրը, մի քանի օրերի ընթացքում հասցրել է լինել բանտարկության երեք վայրերում օտար, զինվորական համազգեստով անձանց անմիջական վերահսկողության ներքո` դատարանի բանտախցում, կալանավայրի բանտախցում և այժմ քաղաքացիական հիվանդասենյակի բանտարկության ռեժիմում:

Ես որպես Լիանա Հարությունյանի պաշտպան  բողոքներ եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական մանկահասակ դստեր կալանավորման որոշման դեմ։ Բողոքներում ընդգծել եմ, որ Լիանա Հարությունյանի և նրա մանկահասակ երեխայի կալանավորումը հակասում է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային փաստաթղթերով երաշխավորված մի շարք հիմնարար իրավունքների, այդ թվում՝ երեխայի լավագույն շահի սկզբունքի, խնամքի և կյանքի ու առողջության պահպանման իրավունքի։

Պատրաստվել է նաև երաշխավորագրեր, որոնք պետք է ստորագրեն այն պատգամավորները, որոնք ցանկություն կհայտնեն միջնորդել Լիանայի խափանման միջոցը փոխելու համար։

Նաև առանձին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ հրատապ նիստ հրավիրելու վերաբերյալ, քանի որ ռեպրեսիվ որոշում ընդունելուց հետո իրավիճակ է փոխվել և այն դատարանը, որը ընդունել էր ոչ իրավաչափ և առանձնապես դաժանության բնույթ ունեցող որոշումը պետք է վերանայի այդ որոշումը այն ոչ իրավաչափ լինելու լույսի ներքո:

Հիշեցնեմ, որ Լիանա Հարությունյանը նախապես հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում նրա նկատմամբ ապօրինի միգրացիայի օժանդակության մեղադրանքով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Այս հանրային քրեական հետապնդումը զուրկ է Լիանա Հարությունյանին մեղսագրվող արարքը հիմնավորելու, հանցագործության համար նրա մեղավորության մասին հետևություն անելու հիմքերից: Լիանա Հարությունյանը ամբողջ նախաքննության ընթացքում եղել է վկա և ապա նախաքննության ավարտին ենթադրությունների հիման վրա, քրեական գործի նյութերում  առկա ոչ վերաբերելի, ոչ թույլատրելի, ոչ հավաստի ապացույցների հիման վրա դարձել է մեղադրյալ:

Մեղադրանքի հակիրճ էությունը հետևյալն է` այո օրինական կարգով Հայաստանի Հանրապետություն են եկել Հնդկաստանի քաղաքացիներ, որոնք մի քանի ամիս օրինական կարգով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք ցանկացել են ստանալ կացության փաստաթուղթ և այդ հարցի կապակցությամբ օգտվել են Լիանա Հարությունյանի կողմից մատուցված թարգմանչական ծառայությունից:  Հնդկաստանի քաղաքացիները ստանալով մերժում Հայաստանի Հանրապետությունում կացության փաստաթղթի տրամադրման մասին  կրկին օրինական կարգով մեկնել են Հայաստանի Հանրապետությունից:

Այսինքն, դատարանի վարույթում է գտնվում մի քրեական գործ, որը ընդհանրապես կապ չունի ապօրինի միգրացիա կազմակերպելու հետ: Պարզ չէ ով, ինչպես, ինչից և որքան է տուժել: Աբսուրդի հասնող, բացարձակ անորակ մեղադրական եզրակացություն է ներկայցվել, որից ոչ մի կերպ չես կարող հասկանալ ինչպես կարող էր Լիանա Հարությունյանը օժանդակել Հայաստանի Հանրապետություն օրինական մուտք և ելք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին իր կողմից թարգմանություն մատուցելու միջոցով:

Բացառապես ոչ կոմպետենտ, անորակ, քմահաճույքների, իշխանական լիազորությունների չարաշահման հետ է բախվել Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկը։

Կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին, իրավապաշտպան կազմակերպություններին, քաղաքացիներին և հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ բարձրաձայնել Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական դստեր հիմնարար իրավունքների խախտման մասին և միանալ նրանց ազատ արձակման պահանջին։ Մեր բոլորի ձայնը կարող է կանխել շարունակական ու անթույլատրելի իրավական խախտումները՝ պաշտպանելով մոր և մանկան արժանապատվությունն ու անվտանգությունը։

Ես որպես պաշտպան իմ լիազորությունների շրջանակում արդեն հարուցել եմ բողոքներ երեք դատական ատյաններում: Այդ երեք բողոքներն էլ ընթացքի մեջ են:

Հարգելի հանրություն, դուք կարող եք ձեր հարցապնդումները այժմ հղել հետևյալ հեռախոսահամարներով`

Եվրոպական դատարանում գտնվող բողոքի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարություն` վարչության պետ` 

Ռուբինա Մխիթարյան

010 59 40 30

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում գտնվող բողոքի կապակցությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմ

010 49-48-03 (ներքին համարներ 106,153)

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան Դատավոր Արշակ Մաթևոսյանի աշխատակազմ

010 442978։