Դիվանագիտական պատուհանը մնում է բաց. Մասուդ Պեզեշկիան
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանն ասել է, որ նոր հորիզոններ բացելու համար անհրաժեշտ է քննադատաբար նայել անցյալին։
«Մեզ դեպի ավելի լավ ապագա կտանի հույսի վերականգնումը, սովորելու, փոխվելու և նոր ուղի կերտելու պատրաստակամությունը՝ հիմնված կոնսենսուսի, կարեկցանքի և առողջ բանականության վրա։ Մենք շարունակում ենք համոզված լինել, որ դիվանագիտության պատուհանը բաց է մնում, և մենք լրջորեն ենք մոտենում այս խաղաղ ուղուն», - գրել է նա սոցիալական ցանցերում։
Վերջին շրջանում քննարկումներ են ընթանում միջուկային ծրագրի թեմայով ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակելու շուրջ, սակայն երկու կողմերը դեռևս հստակություն չեն գրանցել այդ հարցի շուրջ: