Թրամփը որոշել է ավելացնել Ուկրաինային զենքի մատակարարումը. Մարկ Ռյուտեն զանգ է ստացել Թրամփից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 10-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին տեղեկացրել է Ուկրաինային զենքի մատակարարումները զգալիորեն մեծացնելու ծրագրերի մասին։
Մարկ Ռյուտեն ինքն է այդ մասին հայտարարել Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես անցյալ հինգշաբթի զանգ ստացա նախագահ Թրամփից։ Նա ասաց. «Մարկ, մենք իսկապես ուզում ենք մեծացնել մեր աջակցությունը Ուկրաինային զենքի մատակարարման հարցում», - ասել է դաշինքի ղեկավարը։
Հավելենք, որ ԱՄՆ-ն և Գերմանիան արդեն հստակ հայտարարել են, որ պատրաստ են նոր ռազմական մատակարարումներ անել Ուկրաինայի համար: