Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ պայքարում են կրակի տարածման դեմ
Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Կրակի դեմ պայքարում են ոչ միայն հրշեջները ու պարեկները այլ նաև քաղաքացիները։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։