ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին
Հասարակություն

Արցախցու խնդիրը վերադարձն է, ոչ թե հարմարվելը կամ արտագաղթելը

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է․

2023-ի սեպտեմբերին, աշխարհը լուռ էր, երբ մի ամբողջ ժողովուրդ տեղահանվեց։ Արցախից բռնի կերպով արտաքսված մեր հայրենակիցները իրենց տունը թողեցին՝ կողպված դռներով ու անկատար երազանքներով։ Բայց սարսափելին դա չէր։ Սարսափելին սկսվեց, երբ նրանք հասան Հայաստան։ Այստեղ՝ սեփական երկրում, իշխանությունները նրանց առաջարկեցին ոչ թե սատարում, այլ համակարգված մեկուսացում։ Աղքատության շեմին թողած, օժանդակության անվան տակ նվաստացված, անորոշության մեջ խեղդվող արցախցուն ուղարկեցին մոռացության գիրկը։ Եվ դա պատահական չէր։ Դա պետության քաղաքական որոշումն էր։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Արցախը վաղուց արդեն հանձնված է համարում, իսկ արցախցուն՝ անցանկալի հիշեցում։ Սա պիտի անվանել իր անունով՝ պետական մակարդակով ծրագրված մոռացություն և ինքնաժխտում։

Այլևս պետք է ընդունել երկու իրողություն՝

1. Ներկայիս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամեն բան անում է, որ Արցախի հարցը փակվի։ Սոցիալական քաղաքականությունն ուղղված չէ մարդկանց օգնելուն, այլ նրանց արտահոսքին։ Թիրախը պարզ է՝ ոչնչացնել արցախցու ինքնությունը, պատմությունը, իրավունքը։ Որովհետև եթե չկա արցախցի, չկա նաև Արցախի հարց։ Իսկ եթե չկա Արցախի հարց, Փաշինյանը կարող է խաղաղության կեղծ շղարշով փակել պատմության ամենացավոտ էջը։

2. Արցախահայությունը պարտավոր է պայքարել վերադարձի իրավունքի համար։ Ոչ թե սպասել օգնության, կեցության կամ մարդասիրական փաթեթների, այլ պահանջել իր բնական իրավունքը՝ ապրելու հայրենի հողում, արժանապատվորեն։ Վերադարձը հայկական օրակարգում պարտադիր բաղադրիչ է, ոչ թե անցյալի համար լաց լինելու տեղ։

Սա պատահական անգործություն չէ։ Սա ծրագրված լռեցում է։ Մենք իրավունք չունենք դառնալ Փաշինյանի “իրական Հայաստանի քաղաքացի”, որտեղ չկա Արցախ, չկա ազատագրված հող, չկա հայրենասիրություն։ Մենք իրավունք չունենք լռել, երբ պետական ուժով արմատախիլ են անում մեր ժողովրդի մի ամբողջ հատված։ Մենք իրավունք չունենք համաձայնվել, երբ մեզ ստիպում են ընտրել հացը հայրենիքի փոխարեն։ Այո, սոցիալական խնդիրները կոտրում են մարդկանց, բայց ավելի շատ կոտրում է անարդար լռությունը։ Արցախցու խնդիրը առաջին հերթին վերադարձն է, ոչ թե հարմարվելը կամ արտագաղթելը։