«Մեր գործընկերությունը Հայաստանի հետ երբեք այսքան ամուր չի եղել»․ Մարթա Կոս
Ուրախ էի այսօր հանդիպել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության մի քանի անդամների հետ: Մենք մտադիրենք շարունակել բարեփոխումների և ներդրումների մեր համատեղ ծրագրի իրականացումը Հայաստանի կայունության և աճի ծրագրի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար ՄարթաԿոսը․
Մեր գործընկերությունը երբեքայսքան ամուր չի եղել, և ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում Հայաստան այցելելու հնարավորությանը, նշել է նա։