Թրամփը ժամկետներ է դրել Ռուսաստանի դիմաց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շատ խիստ մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ, Եթե Ուկրաինայի հարցով գործարքին չհաջողվի հասնել 50 օրվա ընթացքում․
«Ես շատ դժգոհ եմ Ռուսաստանից։ Միացյալ Նահանգները 100% ներմուծման մաքսատուրք կսահմանի Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, եթե Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում»,- նշել է նա՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը։