Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Որքան զիջում ենք, այնքան մեր հաշվին Ադրբեջանը հորինում է իր համար գոյություն չունեցող «իրավունքներ»

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․

«Հիշում եք չէ՞, որ օրեր առաջ, ավելի ստույգ՝ հուլիսի 4-ին, օկուպացված Ստեփանակերտում կազմակերպվել էր Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Եվ այսպես, այդ գագաթնաժողովի ավարտին հրապարակվել է «Խանքենդիի կոմյունկե» կոչվող թուղթը, որը համարվում է Ադրբեջանի նախագահի ամփոփագիրը։ Ի շարս այլ հարցերի՝ այդ կոմյունիկեում գրված է․ «Բացի այդ գագաթնաժողովի մասնակիցները հիշեցրեցին Ստամբուլի Հռչակագիրը և Իսլամական Համագործակցության Կազմակերպության Արտաքին Գործերի Նախարարների Խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված համապատասխան բանաձևը՝ անդրադառնալով ներկայիս Հայաստանի տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված հարյուր հազարավոր ադրբեջանցիների վիճակին, և վերահաստատեցին այդ վտարված ադրբեջանցիների անքակտելի իրավունքը՝ խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց ծագման վայրեր․․․»։

Այսինքն, զավթողական հայեցակարգը այս դրվագով էլ է արտացոլվել, դա նաև կար Ալիևի բացման խոսքում։

Բայց կա մեկ այլ ուշագրավ դրվագ։ Այսօր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան X էջում հայտնվեց մի գրառում, որտեղ ԻԻՀ-ի Արտաքին գործերի նախարարության ՏՀԿ վարչության պետը որոշ պարզաբանումներ էր ներկայացրել այս կոմյունիկեի մասին․ ««Նախագահի ամփոփագիրը» պատրաստվել է գագաթնաժողովի նախագահի կողմից և, հետևաբար, անդամ պետությունների տեսակետներն արտացոլող բանակցային փաստաթուղթ չէ: Միևնույն ժամանակ, ենթադրվում էր, որ որոշ խիստ զգայուն հարցեր, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որոնք բացահայտորեն ներկայացվել էին անդամ պետությունների ղեկավարների ելույթներում, համապատասխան ձևով կարտացոլվեն «Նախագահի ամփոփագրի» տեքստում։ Բացի այդ, «Նախագահի ամփոփագրի» տեքստում ներառված են Հարավային Կովկասում զարգացումների վերաբերյալ որոշ հասկացություններ և հայտարարություններ, որոնք չեն արտացոլում ՏՀԿ անդամ պետությունների կոլեկտիվ տեսակետը»։

Ավելին, իրանական կողմը իր մտահոգությունները համապատասխանաբար ներկայացվել են Ադրբեջանի Հանրապետությանը, Տնտեսական համագործակցության կազմակերպության քարտուղարությանը և մյուս անդամ պետություններին՝ պաշտոնական նամակով։

Մի կողմ թողնեմ, մեր ԱԳՆ-ի լիակատար անգործությունը, այս հարցում նախաձեռնողականության իսպառ բացակայությունը, տարբեր պետությունների մայրաքաղաքներին «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի մասին մեր պաշտոնական կոշտ դիրքորոշումը չներկայացնելը, այստեղից պարզ է դառնում, որ փաստորեն Ալիևը արդեն իր խոսքը ներկայացնում է որպես մի քանի երկրների դիրքորոշում։ ՀՀ-ի հանդեպ տարածքային հավակնություն ներկայացվում է օկուպացված Ստեփանակերտից՝ «մոռանալով»120,000 հայերի էթնիկ զտման ու բռնի տեղահանման մասին։ Հետո կլսենք հեքիաթներ ՀՀ իշխանական պաշտոնյաներից, որ եթե մենք խոսենք Արցախի հայերի իրավունքներից, Ադրբեջանը մեզ իբր «հայելային» պահանջներ կներկայացնի։ Իրողությունն ու փաստերը հակառակն են ապացուցում՝ որքան զիջում ենք իրավունքներ, այնքան մեր հաշվին Ադրբեջանը հորինում է իր համար երբեք գոյություն չունեցող «իրավունքներ»․․․