Փաշինյանը չի գնա արտահերթ ընտրության. Սամվել ԿարապետյանՍիրիայում զանգվածային ձերբակալություններ են սկսվել, որոնց թվում է նաև նախկին նախագահ Ասադի զարմիկըՍաուդյան Արաբիայի արքայազնը Հայաստանում էԷսօրվա ձեր դատախազին հարցրեք. Ջհանգիրյանը՝ «հոկտեմբերի 27»-ի գործի մասինՄեր հանդեպ կիրառվող վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» . Վազգեն Սաղաթելյան
Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում (տեսանյութ)
Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. ՄամիջանյանՄեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ ԿարապետյանԻրանի խորհրդարանի նախագահը հայտնել է Խամենեիի առողջական վիճակի մասինԿալանքների շղթան պետք է կտրվի. ՎարդանյանՆարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ
Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է. Ֆարիդ ՇաֆիևՀորդանանի ռազմաօդային ուժերի՝ Սիրիայի հարավին հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի. կան վիրավորներԻ՞նչն է ձեր համար խոչընդոտ հանդիսացել, որ մի դիմում էլ չեք գրում «Վեոլիա Ջուր»-ի հետ կապված. Դավիթ Ղազինյանը՝ ՏԿԵ նախարարինԴատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԻ՞նչ ծրագրեր եք պատրաստում, որ քաղաքացին ջրի ծորակը բացելով չմտածի՝ արդյոք կթունավորվի,  թե չէ՝ հերթական անգամ  ջուր խմելով. Աբրահամյան (տեսանյութ)27 տարի անց էլ վերքը չի սպիացել, իսկ պատմության բոլոր հարցերը պատասխաններ են պահանջում. ՄխիթարյանԿարելի է ցանկացած հարցի վերաբերյալ նախագիծ ներկայացնել, բայց ամենակարևորն է՝ ոչ թե ներկայացնել մի բան, անել՝ հակառակը. Վարդևանյան (տեսանյութ)Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների արձակած չորս անօդաչու թռչող սարքՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, էժան օղիների ստվերային շրջանառության դեպքերՌուբինյանն անվտանգության աշխատակիցներին կանչեց դահլիճ՝ Էդգար Ղազարյանին ամբիոնից հեռացնելու համար (տեսանյութ)Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»
Տնտեսություն

Էներգիայի վերափոխման ինդեքսով Հայաստանը 2025-ի վարկանիշային աղյուսակում 9 տարի առաջվա համեմատ մնացել է նույն դիրքում. «ԼՈւՅՍ» հիմնադրամ

«ԼՈւՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում-2025» զեկույցին։

Այսպես՝

  • 2025թ. Հայաստանը էներգիայի վերափոխման 54.3 միավոր ինդեքսով (ԷՎԻ) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 118 երկրների թվում զբաղեցնում է 65-րդ հորիզոնականը։

Հայաստանի 2025թ. վարկանիշային դիրքը նույնն է, ինչ 2016-ին։ Այսինքն՝ Հայաստանը, 2025-ի Զեկույցով գրանցված դիրքով, 9 տարի առաջվա համեմատ, առաջընթաց չի ունեցել։

2015թ. համեմատ Հայաստանի ԷՎԻ-ն փոքր-ինչ աճել է (ինչպես երկրների ճնշող մեծամասնության դեպքում), սակայն գրանցվել է վարկանիշային դիրքի 5 հորիզոնականով նահանջ։ Պատճառն այն է, որ Հայաստանի առաջընթացն ավելի դանդաղ է եղել, քան երկրների մեծ մասինը. 2015-2025թթ. ժամանակահատվածում ԷՎԻ-ի համաշխարհային միջին մեծության աճը՝ 3.7 միավոր, շուրջ 1.5 անգամ ավելի է եղել, քան Հայաստանի ԷՎԻ-ի աճը (2.5 միավոր)։

2023-2025թթ. ժամանակահատվածում ԷՎԻ-ի «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսի «Կրթություն և մարդկային կապիտալ» ցուցիչը 2023թ. համեմատ նվազել է 5.2 միավորով, քանի որ կտրուկ նվազել է այդ ցուցիչի «Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքս» ցուցանիշը։ Իսկ դա այն ինդեքսն է, որով գնահատվում է երկրի՝ տաղանդներ (մարդկային կապիտալ) հավաքագրելու, զարգացնելու և պահպանելու կարողությունը: Ինդեքսի կտրուկ անկումն արժեզրկում է մարդկային կապիտալի ավելացման, ուղեղների արտահոսքի կանխման և որակյալ մասնագետների համար նպաստավոր պայմանների ստեղծման մասին գործող իշխանության կողմից պարբերաբար հնչեցվող բարձրագոչ հայտարարությունները։

Հայաստանի ԷՎԻ-ն շարունակում է բավական ցածր մնալ համաշխարհային միջինից: Ի դեպ, համաշխարհային միջինից ցածր են թե՛ «Համակարգի արդյունավետություն» և թե՛ «Վերափոխման պատրաստականություն» ենթաինդեքսները:
 

  • Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրները և նախկին խորհրդային հանրապետությունները (ընդամենը՝ 24 երկիր) ներառող խմբի վարկանիշային աղյուսակում 2025թ. Հայաստանը 16-րդն է։
     
  • Հարևան 4 երկրներից ԷՎԻ-ով և զբաղեցրած դիրքով Հայաստանը գերազանցում է միայն Իրանին, որից Համաշխարհային վարկանիշային աղյուսակում առաջ է 37 հորիզոնականով։ Վրաստանին, Ադրբեջանին և Թուրքիային Հայաստանը զիջում է համապատասխանաբար 24, 23 և 15 հորիզոնականով:
     
  • Հայաստանը ԷՎԻ-ով գերազանցում է Զեկույցում ներառված ԵԱՏՄ անդամ 2 երկրներին՝ Ղազախստանին և Ղրղզստանին (ՌԴ-ն և Բելառուսը Զեկույցում ընդգրկված չեն):

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: