«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներ
Հասարակություն

Բանակում. ՀՅԴ-ականները Նեմեսիսի հուշարձանից երթով կշարժվեն դեպի Արամ Մանուկյանի հուշարձան

Հուլիս 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի պաշտոնական բացման արարողությունը:  Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը։

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բացման արարողությունից անմիջապես հետո մասնակցները երթով շարժվելու են դեպի Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձան, որտեղ դեղի կունենա ծաղկեդրման արարողություն։

Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ։

Ելույթներով հանդես կգան ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր- Գևորգյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Համահայկական բանակման պատասխանատու Մհեր Գարագաշյանը (Կանադա), ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ներկայացուցիչ Ժոր Ավդալյանը։

ՀՅԴ Երիտասարդական համահայկական բանակումներն ունեն ավելի քան 40 տարվա  պատմություն: Առաջին համահայկական բանակումը տեղի է ունեցել 1983 թ. Հունաստանում: Նրան հաջորդել են 3 բանակումներ արտերկրի մէջ՝ 1984 թ., 1986 թ. եւ 1992 թ.: Ապա 7  բանակումներ վերանկախ հայրենիքում` Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, 1997 թվականից մինչեւ 2011 թ.:

12-րդ Համահայկական բանակումը գումարվում է մեր ազգի պատմության նշանակալից շրջափուլի ընթացքում: Հայրենի մեր ժողովուրդը բռնի տեղահանված է իր հազարամյակների  բնօրրանից՝ Արցախից, հայոց պետականությունը պատանդավորված է մնում՝ անձնատուր եւ թշնամակատար իշխանությունների կողմից, նրա տարածած պառակտման եւ ուրացումի  քաղաքականության հետքերը թափանցել են սփյուռքի գաղութներ եւ վիհ առաջացրել  հայրենիքի հետ:

Հայ ազգի արժեքային հիմնասյուները հարվածի տակ են գտնվում, իսկ հայ մարդը դեմ հանդիման է ճակատագրական երկընտրանքի առջեւ՝ պայքարե՞լ եւ արարե՞լ, թե՞  ընկրկել եւ գոյատևելու նման գոյությունը քարշ տալ: Այս պայմաններում, ՀՅԴ Երիտասարդությունը պիտի հավաքվի հայրենի հողում աշխարհի ավելի քան 16 երկրներում գործող 22 երիտասարդական եւ ուսանողական միություններից՝  350 մասնակիցներով:

ՀՅԴ Երիտասարդները հստակ ուղերձ պիտի հղեն համայն հայությանը  եւ, մասնավորապես, հայ երիտասարդությանն առ այն, որ ոչինչ ավարտած չէ, քանի դեռ մեր հաղթերգի ղողանջները չեն արձագանգել Արցախում, քանի դեռ մեր հայրենակիցները չեն վերադարձել տուն, քանի դեռ պայքարի ոգին ողջ եւ առույգ է մեր մեջ, քանի տակավին Միացեալ Հայաստանի տեսլականը շողում է մեր սրտերում ու արյուն հոսում մեր երակներում:

Երբ ժողովուրդներն իդեալ չունենան, կմնա ստրկության եւ ոչնչացման հեռանկարը:

Ուստի, այո՛, մենք ունենք իդեալ: Մենք հավատում ենք մեր անկախությանը, գիտակցում ենք  մեր իրավունքների անժամանցելիությունը եւ տեր ենք անկոտրում կամքի:

Մերժում ենք մեր վրա պարտադրված հարմարվողականության շղթաները: Ընտրում ենք ներկան տեսնել որպես նոր հաղթանակներ եւ նվաճումներ կերտելու հնարավորություն: Հրավիրում ենք հայրենի եւ սփյուռքահայ մեր բոլոր հայրենակիցներին միանալու մեր հավաքին, որպեսզի գոտեպնդվենք իրարով եւ վերանորոգենք մեր ուխտը հայության արդար դատի համար:

Մեր համախմբված ներկայությունը հայրենիքում արժանի պատասխան է մեր թշնամիներին եւ մեզ հալածողներին: Հայրենիքը ամեն բանից վեր պահող երիտասարդությանը Հայրենիքից  հնարավոր չէ տարանջատել: