Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումը
Հասարակություն

ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանին կասկածում են Գազայում «պшտերազմական հանցագործություններին մեղսակից լինելու մեջ». Factor

Մեծ Բրիտանիայում Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (AOHR UK) հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, այսպես կոչված, Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) միջոցով պարտադրված օգնության բաշխման համակարգին սկզբնական  մերժմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի և արևմտյան պաշտոնյաների կողմից GHF-ի «վտանգավոր դերի մասին հրապարակային նախազգուշացումներին», կողմերից ոչ մեկը չի կարողացել ճնշում գործադրել «իսրայելական օկուպացիոն ուժերի վրա՝ պաշտպանելու մարդասիրական աշխատանքը և խափանելու օգնության բաշխումը ռազմականացնելու նրա ծրագիրը»։ Այս մասին գրում է Factor.am-ը:

AOHR UK-ը նշում է, որ GHF-ի ստեղծման հանգամանքներն ու ժամկետները՝ ՄԱԿ-ի շրջանակներից դուրս և Իսրայելի բանակի և անվտանգության գործակալությունների հետ սերտ համագործակցությամբ, հստակ ցույց են տալիս, որ դրա նպատակը օգնության մատակարարումը չէ։ «Այն ավելի շուտ նպատակ ունի խորացնել բնակչության սովն ու նվաստացումը, նպաստել պաղեստինցիների տեղահանմանը, ավելացնել նրանց տառապանքները և նույնիսկ սպանել նրանց, երբ նրանք մոտենում են սննդի բաշխման կետերին։ Մինչ Միավորված Ազգերի Կազմակերպությունը կառավարում է 400 բաշխման կետեր, GHF-ըստեղծել է ընդամենը չորսը՝ բոլորը հարավում, միտումնավոր ստիպելով մարդկանց գաղթել հարավ՝ սնունդ փնտրելու համար»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ AOHR UK-ը նշում է, թե «ավելի քան 600 օր շարունակվող ցեղասպանության և ավելի քան 90 օրվա սահմանների լիակատար փակման ընթացքում իսրայելական օկուպացիան համակարգված կերպով խոչընդոտել է միջազգային օգնության կազմակերպությունների աշխատանքին։

Դա արվել է անցակետերը բազմիցս փակելով, օգնության ավտոշարասյուները թիրախավորելով (ուղղակիորեն կամ կազմակերպված տեղական խմբավորումների կողմից թալանի միջոցով), սննդի բաշխման կենտրոնները, խոհանոցները և հացի խանութները ռմբակոծելով, ինչպես նաև՝ օգնության աշխատակիցներին սպանելով։ Ավելին, UNRWA-ի (ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն)  դեմ զրպարտչական արշավ է իրականացվել՝ այն կեղծ կերպով կապելով ահաբեկչության հետ։ Նշվում է, որ պաշտոնական գրառումները ցույց են տալիս, որ GHF-ը ստեղծվել է 2025 թվականի փետրվարի 12-ին հատուկ նպատակով՝ խաթարել Միավորված Ազգերի Կազմակերպության և նրա գործընկեր կազմակերպությունների դերը և մարդասիրական օգնությունը զենքի վերածել ցեղասպանությանը ծառայեցնելու համար։ Փաստաթղթերը ցույց են տալիս, որ GHF-ը գրանցված է Ժնևում (Շվեյցարիա) և Դելավերում (ԱՄՆ) և ղեկավարվում է չորս անձանց կողմից՝ Դավիթ Փափազյան (հայ, բնակվում է Մեծ Բրիտանիայում, Ժնևի մասնաճյուղի տնօրեն), Դեյվիդ Քոհլեր (Շվեյցարիայի քաղաքացի), Ջոնի Մուր կրտսեր (Դելավերի մասնաճյուղի տնօրեն) և Լոյկ Հենդերսոն (ամերիկացի, բնակվում է Վիրջինիայում)։ GHF-ում, ըստ աղբյուրի տեղեկությունների, աշխատում է ավելի քան 300 զինված անձնակազմ։ Հավելենք, որ Դավիթ Փափազյանը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի՝ ԱՆԻՖ՝ (ANIF) նախկին տնօրենն է, որն ընդգրկված Գազայի հումանիտար հիմնադրամի (GHF) տնօրենների խորհրդի կազմում։ Այս կազմակերպությունը ստեղծվել է ԱՄՆ-ի ու Իսրայելի նախաձեռնությամբ, գործունեությունը ծավալում է մայիսի 27-ից ու նպատակ ունի փոխարինել ՄԱԿ-ի գործակալություններին ու տարածաշրջանի այլ կից կազմակերպություններին։

Ծրագրի համաձայն՝ Գազայի հատվածում օգնություն տրամադրող բոլոր միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործողները, այսուհետ կկարողանան օգնություն տրամադրել միայն այս հիմնադրամի միջոցով: ՄԱԿ-ի կազմակերպությունները դատապարտել են ծրագիրը ու չեն համագործակցում GHF-ի հետ։ Միջազգային լրատվամիջոցներն էլ անհասկանալի ու ոչ թափանցիկ են գնահատում կառույցի ֆինանսավորումն ու դրա մեխանիզմները։ Պաղեստինյան աղբյուրներն էլ նշում են, որ օգնության բաշխման կենտրոնները պաղեստինցիների համար վերածվել են «մահվան թակարդների», որոնք իսրայելական բանակի մշտական թիրախում են: Ի դեպ, ԱՄՆ Պետքարտուղարությունը հունիսին հայտարարել էր, որ  30 մլն դոլար կհատկացնի Գազայի  օգնության հիմնադրամին։ Ըստ AOHR UK-ի՝ բաշխման կետերի կենտրոնացումը հարավում նպատակ ունի ստիպել հյուսիսից եկած մարդկանց քայլել հարյուրավոր կիլոմետրեր, ինչը նպաստում է նրանց տեղահանմանը և վատթարացնում նրանց տառապանքները: Խոցելի խմբերը, այդ թվում՝ տարեցները և առողջական խնդիրներ ունեցողները, հաճախ չեն կարողանում հասնել կենտրոններ, ինչի հետևանքով նրանք լիովին զրկված են սննդից, եթե այլընտրանքային տարբերակներ չեն տրամադրվում։ Ըստ կազմակերպության՝ «GHF-ի պաշտոնյաների ներգրավվածությունը պատերազմական հանցագործությունների մեջ անհերքելի է»։

Միջազգային իրավունքի համաձայն՝ «մարդասիրական օգնության բաշխումը պետք է անկախ մնա օկուպացիոն ուժերից , այս ոլորտում գործող ցանկացած կազմակերպություն պետք է զերծ մնա օկուպացիոն ուժերի հետ օգնություն բաշխելու համար համագործակցելուց կամ պայմանագրեր կնքելուց, քանի որ դա ծառայում է նրանց քաղաքական և ռազմական օրակարգին»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: