HIMARS- հարվածի հետևանքով ոչնչացվել է Ռուսաստանի 155-րդ բրիգադի հրամանատարությունը
Ռուսաստանի զինված ուժերի 155-րդ ծովային հետևակի բրիգադի առնվազն վեց ավագ սպաներ զոհվել են Կուրսկի մարզի Կորենևո գյուղի մոտ HIMARS-ի հասցված հարվածի հետևանքով, որտեղ գտնվում էր ժամանակավոր շտաբը։
Այս մասին հաղորդում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն՝ հղում անելով բաց աղբյուրներին։
Պաշտպանության նախարարությունը հաստատել է Ռազմածովային ուժերի Ափամերձ զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Միխայիլ Գուդկովի մահը, ով դարձել էր Ռուսաստանի առաջին կրկնակի հերոսը՝ նա հետմահու ստացել է երկրորդ մեդալը։ Նրա հետ միասին, ըստ իշխանությունների և վետերանների կազմակերպությունների, մահացել են՝ փոխգնդապետ Նարիման Շիխալիևը, գնդապետ Սերգեյ Իլյինը, 2-րդ աստիճանի կապիտան Ալեքսանդր Շիպունովը, գնդապետ Լեոնիդ Բաշկարդինը և մայոր Շամիլ Մուրթազալիևը։
Նշվում է, որ շտաբի վրա չորս հրթիռ է ընկել, որի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ նոր բրիգադի հրամանատարը, նրա տեղակալները և գումարտակի հրամանատարները։