Իսրայելի և Պաղեստինի արտգործնախարարները կմասնակցեն ԵՄ հանդիպմանը
Իսրայելի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարներ Գիդեոն Սաարը և Վարսեն Աղաբեկյան Շահինը կմասնակցեն Եվրամիության և նրա հարավային հարևանների հանդիպմանը, որը տեղի կունենա այսօր Բրյուսելում։
Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Իսրայելի և Պաղեստինի նախարարները կհանդիպեն բարձր մակարդակի միջոցառմանը՝ նույն սենյակում։
Ռամալլահում գտնվող Պաղեստինի ինքնավարությունը հաստատել է արտաքին գործերի նախարարի մասնակցությունը, սակայն հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ օրակարգում առանձին հանդիպում է նախատեսված իր իսրայելցի գործընկերոջ հետ։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այցի շրջանակներում արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը նաև բանակցություններ կվարի ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի և դաշինքի Միջերկրածովյան հարցերով հանձնակատար Դուբրավկա Շուիցայի հետ։