Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1062-ի
Իսրայելի կողմից Իրանի տարածքում իրականացված ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1062-ի։
Այս մասին Իրանի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Իսլամական Հանրապետության նահատակների և վետերանների հիմնադրամի նախագահ Սաիդ Օհադին։
«Մինչ օրս մենք թաղել ենք 1062 մարդու, ևս 5800-ը վիրավորվել են։ Նրանցից մոտ 100-ը գտնվում են հիվանդանոցներում, 34-ի վիճակը գնահատվում է ծանր», - ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսլամական Հանրապետության տարածքում ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է 1060 մարդ, իսկ վիրավորվել՝ ավելի քան 5000-ը։