Արմավիրի մարզում 26-ամյա վարորդը Toyota Camry-ով բախվել է արգելապատնեշներին, ապա սյանը․ կա վիրավոր
Երեկ՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Սերգեյ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշերին ապա արտաքին լուսավորության երկաթե սյանը, հաղորդում է Shamsyyan.com–ը։
Վթարի հետևանքով ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Մերի Բ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։