Ադրբեջանի Հանրային ՀՌ-ով տեսանյութ է հրապարակվել, որտեղ Հայաստանն «արևմտյան Ադրբեջան է», իսկ Երևանի փողոցների անունները նշվել են ադրբեջանական տեղանուններով (տեսանյութ)
Աբու Դաբիում 5 ժամ տևած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո, Ալիևի Բաքու վերադառնալուց հետո, Ադրբեջանի Հանրային ՀՌ-ով տարածվել է տեսանյութ, որտեղ Հայաստանն «արևմտյան Ադրբեջան է», Երևանը՝ «Էրիևան», իսկ Երևանի փողոցների անունները գրված են ադրբեջանական տեղանուններով։