Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզիայի ափերի մոտ գրանցվել է 6.9 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Տուալ քաղաքից 171 կմ հարավ-արևմուտք։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։