Ազատության հրապարակում նստացույց անող արցախցիները կեսգիշերին տեղափոխվել են կառավարության շենքի մոտ
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները կեսգիշերին Ազատության հրապարակից տեղափոխվել են Հանրապետության հրապարակ։ Այս առնչությամբ նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է. «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն ու մեր մի շարք հայրենակիցներ այս պահին Ազատության հրապարակի նստացույցը տեղափոխում են Հանրապետության հրապարակ։
Ազատության հրապարակում նստացույց սկսած արցախցիները քիչ առաջ տեղափոխվեցին կառավարության շենքի մոտ։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի սնդամների տեղեկացմամբ իրենց խնդիրների հասցեատերը կառավարությունն է, այդ պատճառով են փոխում նստացույցի հասցեն։ Նստացույցն արտոնված չէ, և կազմակերպիչները բանակցում են ոստիկանության հետ, որպեսզի վերջիններս որևէ գործողություն չձեռնարկեն»։