Կրակոցներ ԱՄՆ եկեղեցիներից մեկում. կան զոհեր
ԱՄՆ Կենտուկի նահանգի Լեքսինգտոն քաղաքի բապտիստական եկեղեցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ հրաձիգը սպանվել է։
Այս մասին հայտարարել է նահանգի նահանգապետ Էնդի Բեշիրը։
«Ցավով եմ հայտնում, որ Ռիչմոնդ Ռոուդում գտնվող բապտիստական եկեղեցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել։ Մյուս զոհերը, այդ թվում՝ Կենտուկիի նահանգային ոստիկանության մի ոստիկան, բժշկական օգնություն են ստանում մոտակա հիվանդանոցում։ Հրաձիգը սպանվել է», - գրել է Բեշիրը X-ում։
Ավելի վաղ Lexington Herald-Leader-ը հայտնել էր, որ հրաձիգը կրակ է բացել ոստիկանի վրա Կենտուկիի Բլու Գրաս օդանավակայանի մոտ։ Այնուհետև նա գնացել է օդանավակայանից 27 կմ հեռավորության վրա գտնվող բապտիստական եկեղեցի, որտեղ կրակ է բացել ծխականների վրա։