Թրամփը հույս ունի մեկ շաբաթվա ընթացքում կարգավորել Գազայի հատվածում իրավիճակը
Գազայի հատվածում իրավիճակը կկարգավորվի մեկ շաբաթվա ընթացքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Գազայի շուրջ բանակցությունները շարունակվում են, և ես հույս ունեմ, որ մենք կհասնենք կարգավորման հաջորդ շաբաթվա ընթացքում։ Կտեսնենք, թե ինչ կլինի», - ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքի մասին հարցին։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Ուկրաինային զենքի ևս մեկ խմբաքանակ մատակարարելու մասին։