Ադրբեջանն օկուպացված Իվանյան է ուղարկել բնակվելու մոտ 250 անտուն ադրբեջանցիների
Ադրբեջանը շարունակում է անտուն ադրբեջանցիների խմբաքանակներ ուղարկել բնակվելու օկուպացված Արցախում: Այս անգամ մարդիկ են ուղարկվել օկուպացված Իվանյանի շրջանի գյուղեր:
Այս փուլում հերթական գյուղ է ուղարկվել 61 ընտանիք (247 մարդ):
Նրանք նախկինում ժամանակավորապես վերաբնակեցվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։
Բնակիչները շնորհակալություն են հայտնել Ադրբեջանի ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային «պետական համապարփակ հոգատարության համար»: