Ուկրաինան ու Ադրբեջանը ճանապարհային քարտեզ են ստորագրել
Հուլիսի 12-ինԲաքվում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով ուկրաինա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը:ԲանակցություններումՈւկրաինայի պատվիրակությունըգլխավորել է էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն։
Նիստի արդյունքներով կողմերըստորագրել են ամփոփիչ արձանագրություն և ճանապարհային քարտեզ՝ փաստաթուղթ, որը նախատեսում է համատեղ նախագծերի և նախաձեռնությունների իրականացում տնտեսության, էներգետիկայի, առևտրի, մշակույթի, լոգիստիկայի, տրանսպորտի, կրթության և գիտության ոլորտներում:
Ինչպես հայտնել է ԳալուշչենկոնFacebook սոցիալական ցանցում, բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ փոխգործակցության հարցերին: Մասնավորապես, քննարկվել են էներգառեսուրսների դիվերսիֆիկացման եվրոպական քաղաքականության շրջանակներում ուկրաինա ադրբեջանական գազի մատակարարման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ անվտանգության բարձրացման համար ուկրաինական ստորգետնյա գազի պահեստարանների օգտագործման հնարավորությունը:
Բացի այդ, Ուկրաինայի պատվիրակությունըշնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին տրամադրված մարդասիրական օգնության համար, ներառյալ տրանսֆորմատորներն ու էներգետիկ սարքավորումները, որոնք ուղղված են ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը: