«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներ
Հասարակություն

«Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք երեխա էր, բայց նաև շարժուն իր տեսակով։ Որևէ մեկիս չի անհանգստացրել։ Տան միակ երեխան էր։ Ես, իր հայրիկը, մորաքույրը և հորաքույրը ուսանողներ էինք, և նա ուսանողների շրջապատում էր մեծանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Օվսաննան՝ Ալեքսանդրի մայրիկը։ Ալեքսանդրը կամ, ինչպես մայրիկն է ասում, Ալիկը, Երևանում է ծնվել, հայրը Ջավախքից է, մայրը՝ Վայոց ձորից։

Մայրիկը պատմում է՝ փոքր տարիքում որդու հետ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն։ «Տանը հայերեն էինք խոսում, բայց, բնականաբար, բակում ընկերություն էր անում ռուս երեխաների հետ և սկսեց ռուսերեն խոսել։ Վեց տարեկան էր, երբ տեղափոխվեցինք Հայաստան։ Սկսեց դպրոց հաճախել, մի քիչ դժվարանում էր հայերենի հարցում, հայերենի պարապմունքների էր հաճախում, որ որևէ դժվարություն չունենա արտասանության և գրելու հարցում։ Տանն իր հետ պարապել եմ, գումարում-հանում գիտեր, նաև ռուսերեն տառերը։ Մինչև յոթերորդ դասարանը սովորել է գերազանց։ Դրանից հետո ոտքի բարդ վիրահատության ենթարկվեց, բավականին երկար ժամանակ դպրոց չհաճախեց։ Բացարձակ գերազանցիկ չէր, բայց ռուսաց լեզվի քննությունից ամբողջ Վայոց ձորում միայն ինքն էր 19 միավոր ստացել»։

Միջնակարգ դպրոցին զուգահեռ՝ Ալեքսանդրը նաև յոթ տարի երաժշտական դպրոց է հաճախել՝ դաշնամուրի։ Զբաղվել է նաև վոլեյբոլով։ «Մեր տունը դպրոցին շատ մոտ էր, և դպրոցի բակում միշտ ֆուտբոլ էր խաղում։ Ֆուտբոլի ևս հաճախել է։ Պատվոգիր ունի նաև որպես Կոտայքի մարզի լավագույն դարպասապահ»։ Ալեքսանդրն ուսումը շարունակել է Հրազդանի արհեստագործական ուսումնարանում՝ «Խոհարարական վարպետություն» բաժնում։ «Երրորդ կուրսում էր սովորում, երբ 2015 թվականի հունվարին զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության։ Մեկ կիսամյակ էր մնում, որ քոլեջն ավարտեր։ Սկզբում ծառայում էր Ասկերանում, բայց հետո, որպես տան միակ զավակ, իմ դիմումների հիման վրա մի քանի ամիս անց իրեն տեղափոխել են Սիսիան։ Ծառայում էր «Սիսական» գնդում՝ որպես հրետանու հաշվարկի օպերատոր։ Տարին երկու անգամ զորավարժությունների էր մասնակցում, դիրքեր չէր բարձրանում։ 2015 թվականից ես էլ եմ անցել ծառայության Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Ծառայել եմ Կապանում՝ հետախուզությունում։ Դա արել եմ իրեն մոտ լինելու համար։ Միշտ միասին ենք եղել»։

2017 թվականին Ալեքսանդրը զորացրվում է։ «Սկզբում իր սրտով աշխատանք չէր գտնում, պատրաստ չէր նաև կիսամյակային ուսումը շարունակել։ Ես չէի ցանկանում, որ նա հետախուզությունում ծառայեր, քանի որ գիտեի դրա բարդությունները։ Ապրիլ յան պատերազմի մասնակից եմ, եղել եմ Ջրականում։ Ալիկը Կապանում հակաօդային պաշտպանությունում ծառայության անցավ՝ որպես ռադիոլոկացիոն հետախուզական կայանի օպերատոր։ Իր և՛ ժամկետային, և՛ պայմանագրային ծառայությունն անցավ Սյունիքի մարզում։ Որոշել էր նաև Գորիսի բուհում՝ հեռակա բաժնում շարունակել կրթությունը, բայց այդ օրերին վատառողջ էր, մինչև սեպտեմբերի 30-ը պետք է փաստաթղթերը տանեինք, որ կապի բաժնում ուսումը շարունակեր իր ծառայությանը զուգահեռ, բայց չհասցրեցինք։ Բացի ծառայությունից, նա նաև իր ազատ օրերին աշխատում էր Կապանի ռեստորաններում՝ որպես բարմեն-մատուցող։

Շատ լավ էր տիրապետում իր գործին։ Ալիկն էր սովորեցնում տղաներին, հետո նաև ինձ, երբ գալիս էին աշխատանքի ընդունվելու, որ օպերատոր դառնային և օդային տարածքը վերահսկեին։ Մանկության տարիներից իրեն գրավել են ռազմական օդանավերը, ցանկություն ուներ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում սովորելու։ Ասում էր՝ պետք է ՍՈւ վարեմ, բայց ոտքի հետ կապված խնդիրը խանգարեց։ Իր ընկերներն ասացին՝ կարող ես սովորել ու ռազմական ավիադիսպետչեր լինել։ Արձագանքել էր՝ ի՞նչ եք ասում, ՍՈւ-ի կողքին կանգնեմ, բայց ղեկին չլինե՞մ։ Բայց երբ ծառայության ընթացքում օդային տարածքն էր հսկում, ասում էր. «Մա՛մ, իմ գործը սիրում եմ, ինչո՞ւ այն ժամանակ չսովորեցի, ավիադիսպետչեր կլինեի»»։

44-օրյա պատերազմը շատերի երազանքների ու նպատակների ընթացքը փոխեց։ «Ալիկը մի փոքր վատառողջ էր, և սեպտեմբերի 24-ից տանն էր։ Առավոտյան տագնապ հայտարարեցին, գնաց զորամաս, տուն չէր գալիս, ես իր դեղերը, անհրաժեշտ այլ իրեր ուղարկեցի»։ Պատերազմի օրերին Ալիկն ու ծառայակից ընկերներն իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները։ Ծառայելով ՀՕՊ-ում՝ պատերազմի օրերին, երբ արդեն շարքից դուրս էին եկել Շուշիի և Հադրութի հակաօդային կայանները, Արցախում օդը հսկում էին Կապանի երկու դիվիզիոնները, գունդը և մյուս դիվիզիոնը Գորիսում։

Ալեքսանդրը եղել է բարձունքի վրա, մի կողմում Զանգելանն էր, մյուս կողմում՝ Կուբաթլուն։ «Նրանք Արցախի սահմանին մոտ էին։ Իրենք հաղորդում էին տվյալները, Արցախում Ս-300-ները հարվածում էին»։ Ալեքսանդրի հաղորդած ճշգրիտ տվյալների շնորհիվ մեծ վնաս է հասցվել թշնամու զինտեխնիկային։ Ալեքսանդրը զոհվում է հոկտեմբերի 10-ին՝ Կաղնուտ գյուղի տարածքում։ «Հոկտեմբերի 9-ին իրենք պետք է գնային Արցախ, հրամանն այդպիսին էր։ Հավաքվեց ռադիոլոկացիոն կայաններից մեկը, պետք է դեպի Զանգելանի կողմը գնային։ Այդ ամբողջ օրը սպասեցի, Ալիկենք դեռ իրենց տեղում էին։ Երեկոյան ժամը ութի կողմերը խոսեցի հետը, ասաց. «Մամա՛, մի քանի ծխախոտ և բրդուճ կդնես, ճանապարհի խաչմերուկում կվերցնեմ»։ Ամբողջ գիշեր չեմ քնել, տղաս չզանգեց։ Առավոտյան լսեցի բոթը, որ հարվածել են կայանին։ Գնում էի դեպի այդ հատված, ինձ զորամասից զանգեցին՝ տիկին Օվսաննա, գնացեք Կապանի հիվանդանոց։ Երեք հոգով են եղել, իմ տղան դրսում է եղել, երկու տղաները՝ կայանի ներսում։ Երկնքում անօդաչու է նկատել։ Կայանի էկրաններին անօդաչուները չեն երևում։ Երբ կայանի ներսում ես, այն բարձր ձայնով աշխատում է, ամենը տեսնում ես էկրանի վրա և անընդհատ կապի մեջ ես լինում հրամանատարական կետի հետ։ Այդ ժամանակ այնտեղ նստած մարդ չի եղել։ Իմ տղան մոտ 500 մետր վազել է, որ կայանի ներսում գտնվող տղաներին զգուշացնի, որ դուրս գան։ Թիրախը եղել է կայանը։ Հասցրել է տղաներին զգուշացնել, նրանք չեն հասցրել պատսպարվել, անօդաչուն հարվածել է։ Տղաներից մեկը տեղում է մահացել, մյուս տղային և Ալիկին տեղափոխել են հիվանդանոց։ Վիրահատությունը արդյունք չտվեց։ Ժամը երեքին ինձ հայտնեցին, որ իմ տղան էլ չկա։ Ես իրեն տեսել եմ, կարողացել եմ հրաժեշտ տալ»։

Ապրելու ուժի մասին։ «Ալեքսանդրն ինձ համար եղել է հայր, եղբայր, ընկեր։ Ինձ օգնում էր անգամ տան գործերում։ Ասում էր՝ եթե դու ինձ համար և՛ հայր ես, և՛ մայր, ես էլ ուրեմն քեզ համար և՛ որդի եմ, և՛ դուստր։ Չգիտեմ, թե հիմա որտեղից է այդ ուժը գալիս։ Տղայիս դեպքից հետո ինձ ուղարկեցին պահեստազոր։ Իրենց թերի աշխատանքի պատճառով երեք տղաները զոհվեցին։ Շատ դժվար օրեր էին, բայց երևի իմ տղան ինձ ուժ տվեց, որ պայքարեմ արդարության համար։ Պայքարում եմ, որ մեղավորներին պատժեն, իրենց նման զինվորականները չպետք է լինեն Զինված ուժերում։ Բարդ վիրահատության միջով անցա, իմ հարազատների ջանքերով մեկնեցի Շրի Լանկա, կարողացա բնության մեջ մի քիչ հանգստություն գտնել։ Վերադառնալով՝ որդուս գերեզմանը մի փոքր անխնամ տեսա։ Հասկացա՝ պետք է ապրեմ, որ ամեն ինչ խնամված պահեմ, ծաղիկներն էլ ծաղկեն, ոչ թե չորանան։ Տղաս սիրում էր ինձ խնամված տեսնել, հիմա էլ իր խոսքերով եմ առաջնորդվում»։

Հ. Գ. - Ալեքսանդր Ֆարմանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի ընտանեկան գերեզմանատանը՝ տատիկի ու պապիկի կողքին։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում