ԱՄՆ-ը շարունակում է դեմ լինել Իրանի հրթիռային համակարգերի հզորացմանը
ԱՄՆ-ն Իրանի հրթիռային փորձարկումների պատճառով նոր պատժամիջոցներ է սահմանել որոշ մարդկանց և կազմակերպությունների նկատմամբ։ Տեղեկացնում է sondakika.com կայքը։
ԱՄՆ-ը ֆինանսների նախարարությունը Իրանի գործարար քաղաքացիներից և կազմակերպություններից մի մասի նկատմամբ մատժամիջոցներ է սահմանել։ Նշվում է, որ դրա պատճառը Իրանի բալիստիկ հրթիռների փորձարկումներն են։ Ի պատասխան դրան Իրանի Արտգործնախարարի մամլո խոսնակ Հուսեին Ջաբիր Էնսարին հայտարարել է, որ Իրանն ավելի է հզորացնելու իր հրթիռային համակարգը։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Իրանի հրթիռային համակարգի հզորացումն ունի միայն պաշտպանական նպատակ։ Դա չի հակասում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմանը։ Հակառակ բոլոր տեսակի պատժամիջոցների՝ Իրանը շարունակելու է հզորացնել իր հրթիռային համակարգը»,- հայտարարել է մամլո խոսնակը։