Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
Դատարանը երկարաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը
Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»Իշխանությունը «խոդի է տվել» տեղական իրավապահներին․ «Հրապարակ»Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով
Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ ինչ էր ակնարկում նախարարը․ ունեցվածքն ու հնարավոր հետևանքները. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում՝ անդամակցություն կա, մասնակցություն՝ ոչ․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Կմասնակցի Երևանի ընտրություններին. «Հրապարակ»ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմըՍտուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից. «Ժողովուրդ»Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Մեր գործն է կասեցնել բռնաճնշումների գործընթացը, դրա համար ենք միավորվում. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)Ռուսաստանի տարբեր շրջանների երկնքում մեկ օրում ոչնչացվել է ուկրաինական 46 ԱԹՍՉինաստանի, ԱՄՆ-ի և ՌԴ առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ ենՀՀ-ն ու Հունաստանը քննարկել են տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններըԵրևանում 11-ամյա տղան կոնֆետ ու սրճեփից կաթ խմելուց հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցՄԹ-ն հայկական ծագման մի շարք ապրանքների արտահանման համար սահմանել է 0-կան մաքսատուրքԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՓաշինյանը Քեմ Ղաֆֆարիանին է հանձնել պետական մրցանակըՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինՀայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկելԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետ․ՈՒՂԻՂԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցըՌուսաստանի հայ համայնքում կրթական կենտրոնները նպաստում են ազգային ինքնության պահպանմանըԱթենքի օդանավակայանում 1 միլիոն եվրոյի մարիխուանա է առգրավվել. այն փորձել էին անցկացնել հագուստի բեռի անվան տակԹուրքիան ռեգիոնում ունի միջինից ցածր ցուցանիշԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպումԲարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Քեմ Ղաֆարյանն այցելել է ՄատենադարանՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվՀանրապետականների պարտությունից հետո Սպիտակ տունն ամերիկացիներին հիշեցրել է, որ Թրամփը «դեռևս իրենց նախագահն է»11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍինգապուրը բազմամիլիոնանոց տուգանքներ է սահմանել հարևան երկրներից մխամշուշի տարածմանը ներգրավված ընկերությունների համար«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՓաշինյանն ու Քեմ Ղաֆֆարիանը քննարկել են տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներըՍամվել Կարապետյանին տեղափոխում են Հակակոռուպցիոն դատարանՀայաստանն ու Աջարիանը քննարկել են միջխորհրդարանական և մշակութային համագործակցության հարցերըՆոյեմբերի 6-ին Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում միասնական ժամերգություն կկատարվիՔՊ խմբակցության ներկայացուցիչները ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման հարցերըՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը 1 ժամվա ընթացքում կմուտքագրվի դատարան. «Հետք»ՆԳՆ-ում ներկայացվել են կենսաչափական նոր համակարգի գործարկման մանրամասները
Քաղաքականություն

Որքան Նիկոլը խոսի ինքնիշխանությունից, Հայաստանի ինքնիշխանությունն այդքան ավելի է զիջվելու․ Ֆարմանյան

Նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․

Ի գիտություն Նիկոլի

1.) Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի Վրաստանով տարանցվող հաղորդակցության բոլոր ուղիները՝ ավտոճանապարհներ, երկաթուղի (Բաքու-Թբիլիսի-Կարս), նավթամուղ (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան) ու գազամուղ (Բաքու-Թբիլիսի-Էրզրում): Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցության այլընտրանք ունի նաև Իրանի տարածքով:

2.) Քո ասած «խաղաղության խաչմերուկը», որ, ինչքան էլ մոլորեցնես, փաստացի նույնն է, ինչ Ալիևի ասած «Զանգեզուրի միջանցքը», հաճախ ինքդ ու սազանդարներդ ներկայացնում եք ոչ միայն Ադրբեջանի մայր տարածքը Նախիջևանին կապելու համատեքստում, այլև իբրև մի գլոբալ ձեռնարկ՝ Արևելքը Արևմուտքին, միջինաասիական ու չինական շուկաները եվրոպականին կապող համարյա թավշյա ու հեղափոխական մի նախաձեռնություն, ինչից Հայաստանը շահելու է տնտեսապես, և բարձրանալու է նրա անվտանգությունը: Այդ հարցում քեզ ձայնակցում է նաև ԵՄ-ն:

3.) Քեզ մոտ բա հարց չի առաջանու՞մ, թե նշված Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա արդեն առկա հաղորդակցության ուղիները ինչու՞ չեն կարող ծառայել միջինասիական ու չինական շուկաները ԵՄ-ի շուկային կապելու համար, ու այն պարտադիր պիտի անցնի հենց Սյունիքով (մանավանդ, որ քո ականջին փսփսում են, թե խորքային նպատակը աշխարհաքաղաքական է՝ Ռուսաստանն ու Իրանը շրջանցող հաղորդակցությունն է):

Միթե՞ հիմա էլ հավատում ես, որ այդ կերպ քո արտաքին հովանավորներն իրոք ցանկանում են օգնել Հայաստանին: Քեզ չէ՝ Հայաստանին: Ինչպե՞ս կարող են առկա ու ժամանակակից ենթակառուցվածները լինեն քիչ նախընտրելի, քան այն, ինչ դեռ պիտի կառուցվի, եթե հռչակված նպատակի հարցում քեզ չեն խաբում: Էլ չասած այդ ամենին էական խոչընդոտ հանդիսացող հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները:

4.) Որքան էլ, քեզ միամիտի տեղ դրած, «Զանգեզուրի միջանցք»-ի խնդիրը հեգնանքով ներկայացնես որպես երևակայական ու առասպելական, գոյություն չունեցող ինչ-որ Մեծ Թուրանի լույսի ներքո, իբրև թե հայաստանյան կասկածամիտ ընկալումները հիմնված են հայերի միֆական վախերի վրա, իսկ քեզ էլ՝ իբրև քաղաքական ռացիոնալ գործիչ, ինքդ հո լավ գիտես, որ Ադրբեջանի հետ Սյունիքով ցամաքային ուղիղ ու երաշխավորված կապ ունենալը Թուրքիայի համար ոչ թե քո ասած երևակայական Մեծ Թուրքանի ծրագրի մի մաս է, այլ քաղաքական ռեալպոլիտիկի պարզ թելադրանք:

Պատմական նվաճում, ինչը Թուրքիային ցեմենտում է որպես հարավկովկասյան մեծ տերություն, պարտված ու փլուզված անվտանգային համակարգով Հայաստանը տեսանելի հեռանկարում վերածելով ինքնիշխանությունից զուրկ ու վասալական կախվածության մեջ հայտնված մի քվազիպետություն:

Չկա բան, որ Նիկոլն ասել ու չի արել լրիվ հակառակը: Որքան նա խոսի ինքնիշխանությունից, վստահ եղեք, որ Հայաստանի ինքնիշխանությունն այդքան ավելի զիջելու է: