ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, հայտարարել է Անտոնիո Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչը:
«Այս հանդիպումը կարելի է դիտարկել որպես խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ամրապնդման ուղղությամբ քայլ։ Գլխավոր քարտուղարը շատ ուշադիր հետևում է այս գործընթացներին», – ընդգծել է նա:
«Մենք ողջունում ենք այս երկխոսությունը երկու երկրների միջև, հիշում ենք խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, և դա համարում ենք շատ դրական զարգացում», – ընդգծել է Դյուժարիկը։