Ինչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը․ իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․
Բարոյական արժեքներից զուրկ դատավորը իրավունք չունի աշխատել դատական համակարգում։ 8 ամսեկան երեխայի մորը կալանավորելն անբարո է և անմարդկային։ Սա է այս դատավորի պատկերացրած արարադատությունը։
Սա դատավորի խարան է և երբեք չի մոռացվի։ Առանց բարոյական արժեքների հնարավոր չէ արդարադատություն իրականացնել։ Մի հարց էլ կա․ինչպես է այս արտառոց դեպքին արձագանքել մեղադրանքը հսկող դատախազությունը, մասնավորապես, տիկին գլխավոր դատախազը: