Բելգիան ԴԱԻՇ-ի դեմ օդային հարվածներ կիրականացնի
Բելգիայի խորհրդարանը ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունել է Բելգիայի վարչապետի որոշումը:Այս մասին հայտնում է TACC-ը:
Վերջինիս փոխանցմամբ՝ վարչապետը հայտարարել է, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո իրենց երկիրը նույնպես մտադիր է միանալ ԱՄՆ գլխավորությամբ ստեղծված հակաիսլամիստական կոալիցիային և օդային հարվածներ հասցնել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ:
Բելգիական կառավարությունը որոշում է կայացրել F16 կործանիչներ ուղարկել, որոնք հենց վաղվանից էլ արդեն կարող են օդային հարվածներ իրականացնել Իրաքում տեղակայված իսլամիստ-ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: