Մահացել է Էրդողանի գլխավոր խորհրդականը
Հուլիսի 11-ին մահացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական և տնտեսական քաղաքականության նախագահական խորհրդի անդամ Յիգիթ Բուլութը։
Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Տեղեկատվության համաձայն՝ վերջին օրերին գլխավոր խորհրդականի առողջական վիճակը վատթարացել է։
Նա երկարատև բուժում էր անցնում քաղցկեղի դեմ։