18-ամյա ՀՅԴ-ական Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց 2 ամսով. փաստաբան
ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Որևէ անկանխատեսելի բան տեղի չունեցավ. Անդրանիկ Չամիչյանը երկու ամսով կալանավորվեց սթրայքբոլ խաղի սիրահար լինելու համար: Անունը դրեցին ահաբեկչության նախապատրաստություն: Թե ինչ ահաբեկչություն էր, ով էր այդ ահաբեկչությունը անում, ում դեմ էր արվում, որևէ տեղեկություն քննչական մարմիններն այս պահին չունեն»,- ասաց Մելիքյանը:
Փաստաբանն ընդգծեցց, որ թեև Քննչականը միջնորդել էր առհասարակ փակել տեսակցությունները բոլորի հետ՝ այդ թվում ծնողների, բայց դատարանը թույլ է տվել տեսակցություններ հարազատների հետ: