Իսրայելը համաձայն է Գազայի հատվածում հակամարտության դիվանագիտական կարգավորմանը. Նեթանյահու
Իսրայելը համաձայն է Գազայի հատվածում հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։
Բենիամին Նեթանյահուն այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ:
Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը համաձայն է Գազայում 60-օրյա հրադադարին, բայց պնդում է լիակատար ապառազմականացման և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հեռացման մասին:
Եթե դիվանագիտությունը ձախողվի, Իսրայելը մտադիր է այս նպատակին հասնել ռազմական ճանապարհով, ասել է վարչապետը։ Նա նշել է, որ հուլիսի 9-ին ինքն այս դիրքորոշումը ներկայացրել է Միացյալ Նահանգներում Գազայում պատանդների հարազատների խմբի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք վճռականորեն տրամադրված ենք վերադարձնել բոլոր առևանգվածներին, ես դա նրանց ասացի։ Ես նրանց ասացի, որ մենք այժմ փորձում ենք ապահովել կենդանի և մահացած պատանդների կեսի ազատ արձակմանը՝ 60-օրյա հրադադարի դիմաց։ Այս հրադադարի սկզբում մենք կսկսենք բանակցություններ պատերազմի մշտական դադարեցման, այսինքն՝ մշտական հրադադարի վերաբերյալ։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է կատարել մեր կողմից առաջադրված նվազագույն պայմանները. Համասը վայր է դնում զենքը, Գազան ապառազմականացվում է, այնտեղ այլևս Համասի վարչական կամ ռազմական ներուժ չպիտի լինի։ Սրանք մեր հիմնարար պայմաններն են», - թվարկել է վարչապետը։