Սարդարապատ համայնքում ծիրան գրեթե չի մնացել. (տեսանյութ)
Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում ցրտահարության հետ կապված իրավիճակն այնպիսին է, ինչպես Արարատյան դաշտի գրեթե բոլոր անկյուններում: Հատկապես մարտի 21-ի լույս 22-ի գիշերվա ցրտահարությունը հասցրեց վերջին հարված համայնքի այգեգործներին:
Ջերմաստիճանը նվազել է զրոյից մինչև 7-9 աստիճան, բացի այդ ցուրտն ուղեկցվել է անձրևով, որը վերածվել է սառույցի, և վերջնականապես փշրել է այս տարի վաստակ ունենալու վերջին հույսերը: Ծիրան գրեթե չի մնացել:
Սարդարապատ համայնքի բնակիչ Սերյոժան այս տարի ծիրան չի հավաքելու, թեև 2015թ-ին լավ բերք է ունեցել, սակայն այս տարի պետք է և ոռոգման, և բուժանյութերի համար վճարի, սակայն այլ աղբյուրներից:
Սարդարապատցիները դժգոհ չեն ծիրանի իրացումից, միայն թե ծիրան լինի, իսկ բանջարեղեն մշակելուց արդեն, կատակում են, որ սոված չեն մնա, երկու օրը մեկ անգամ էլ կարող են հաց ուտել:
Մանրամասները՝ տեսանյութում