44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաքարերի մոտ գարշահոտ ու հակասանիտարական վիճակ է տիրում
SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներից, ինչպես նաև այլ քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթ են հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ովքեր մեկ շաբաթից ավելի է՝ անտարբերության են մատնում իրենց ահազանգերը։
Լենինգրադյան փողոցում գտնվող, 44-օրյա պատերազմում նահատկված լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանների տարածքում գտնվող դիտահորից կեղտաջուրը թափվում է, դուրս է գալիս, ողողելով Լենինգրադյան և Սեբաստիա փողոցները։
Գարշահոտը զգացվում է անգամ մի քանի հարյուր մետրից։ Բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Մեկ շաբաթից ավելի է՝ էս ահավոր վիճակն է, անտանելի է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։