Եմենի հութիները հրթիռային հարվածներ են հասցրել Իսրայելին
Եմենի «Անսար Ալլահ» շարժման անդամ հութիները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի վրա: Այս մասին հաղորդում է «Ալ Մասիրահ» հեռուստաընկերությունը:
«Եմենի հրթիռային ուժերը բարձրակարգ ռազմական գործողություն են իրականացրել՝ Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը «Զուլֆիկար» բալիստիկ հրթիռով հարձակվելով։ Հրթիռը հասել է իր նպատակին»,- նշել է հեռուստաընկերությունը:
Հարձակման հետևանքով Բեն Գուրիոն օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է: