Օկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Հուլիսի 10-ին օկուպացված Արցախի Ակնայի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել:
Տեղեկատվության համաձայն` Գուլու Թուֆան օղլու Գուլիևը, ծնված 1979 թվականին, վնասվածք է ստացել ձախ ոտքից` անասուններին արածեցնելիս հակահետևակային ականի պայթյունի հետևանքով։
Նա ենթարկվել է ձախ ստորին վերջույթի անդամահատման վիրահատության՝ կոճային հոդի հատվածում։
Նրա խոսքով՝ տուժածը դեռևս ծանր վիճակում է։