Քննարկումներ են տեղի ունեցել Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման վերաբերյալ.ադրբեջանական մամուլը մանրամասներ է հայտնում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։
Ինչպես հաղորդել է ադրբեջանական Report-ի թղթակիցը Աբու Դաբիից, Հայաստանի և Ադրբեջանի միջև լուրջ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել խաղաղության օրակարգի հիմնական ասպեկտների, այդ թվում՝ սահմանների սահմանազատման, «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Newspress.am-ի) բացման և զարգացման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրման վերաբերյալ։
Ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել շարունակել այս շփումներն ու բանակցությունները ինչպես տարբեր աշխատանքային խմբերի մակարդակով, այնպես էլ ավելի բարձր մակարդակներում։