Վարորդը կայանել է իր ավտոմեքենան, իջնելիս «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել նրան, բախվել բետոնե պատնեշին և կողաշրջված հայտնվել ջրատարում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ծրագրում են հանդիպել այս ամիս Նյու Յորքում
Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան պարիսպը (տեսանյութ)Ասում են՝ Փաշինյանի արձանը ոսկուց չէ. չարժի՞ Փաշինյանի ոսկեձույլ արձանները տեղադրվեն. էդ մարդն էդքան բան է արել. Էդգար Ղազարյանը հեգնեցԸնդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ, պետք է լուծենք այս հարցը»․ ՔՊ-ականը դժգոհ է (տեսանյութ)«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
Հասարակություն

ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի՝ Բրյուսելում տեղի ունեցած 6-րդ նիստին:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, Արդարադատության, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցությամբ ու ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու արձանագրված արդյունքները։

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել 2023 թ․ մեկնարկած «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» բյուջետային ծրագրին, որը միտված է կրթական բարեփոխումների խթանմանը։

Ներկայացվել են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման, դպրոցների կառավարման համակարգի բարելավման, ուսուցիչների վերապատրաստման և կրթական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնք նույնպես իրականացվում են 2018 թվականից մեկնարկած «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում: Ներկայացվել է նաև ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի՝ կոնվերգացիոն կենտրոնի ստեղծման աշխատանքների ընթացքը:

Անդրադառնալով մասնագիտական կրթության ոլորտին՝ նախարարի տեղակալը նշել է «European Alliance For Apprenticeships» ծրագրի մասին, որին ՀՀ-ն անդամակցում է 2023 թվականի հոկտեմբերից:  ՀՀ հիմնական հանձնառությունը վերաբերում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի բարեփոխմանը՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ներդրմամբ:

Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ 2024 թվականից ուժի մեջ է մտել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը, որը համակարգային փոփոխություններ է մտցնում ոլորտում՝ առանցքային դարձնելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը, մասնավորի հետ համագործակցությունն ու տնտեսության հետ կապը։

Ներկայում դուալ ուսուցման մոդելով իրականացվող մասնագիտությունների մասնաբաժինը հասել է 17%-ի, իսկ ուսումնական հաստատություններինը՝ 23%-ի:Նախարարի տեղակալը նիստի ընթացքում հանդես է եկել առաջարկությամբ, այն է՝ Հայաստանում իրականացվող «Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում դիտարկել Եվրոպայի քոլեջի մասնաճյուղի հիմնումը:

Նա ընդգծել է, որ Հայաստանում նման հաստատության գործունեությունը խորհրդանշական և ռազմավարական նշանակություն կունենա՝ դառնալով ԵՄ շարունակական ներգրավվածության տեսանելի արտահայտությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում,  միևնույն ժամանակ կլինի ներդրում առաջնորդների ապագա սերնդի զարգացման գործում՝ միտված եվրոպական արժեքների ինտեգրմանը։

Ներկայացվել է նաև Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը «Erasmus+» ծրագրում՝ ներառյալ շարժունության և կարողությունների զարգացման ընթացիկ նախագծերը։ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Հայաստանի մասնակցությանը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին՝ նշելով, որ ֆինանսավորման ծավալը կրկնապատկվել է։

Ներկայում գործում է «Գիտական և նորարարական գործընկերության աջակցման կենտրոն» հիմնադրամը, որը նպաստում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրում գիտական շրջանակների ներգրավմանը։Մշակույթի ոլորտում ներկայացվել են «Ստեղծագործ Եվրոպա», «Կատապուլտ» և «ԵՄ-ն հանուն մշակույթի» ծրագրերի արդյունքները։ Ծ

Ընդգծվել են ստեղծարար ոլորտների զարգացումը, երիտասարդ ստեղծագործողների և կազմակերպությունների կարողությունների զարգացումը, ինչպես նաև միջազգային տեսանելիության բարձրացումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ միանալու նաև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մեդիա» բաղադրիչին, որը ոչ միայն կընդլայնի մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարը, այլ նաև կնպաստի քաղաքացիական հասարակության զարգացմանը, քանի որ ծրագրի շահառու կարող են լինել նաև ԶԼՄ-ները:

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման քաղաքականությունը, որն ակտիվացել է «Երիտասարդության մասին» ՀՀ առաջին օրենքի ընդունումից հետո՝ ակնկալելով ԵՄ աջակցությունը։ Նա հատկապես կարևորել է երիտասարդների քաղաքացիական մասնակցության խթանման և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Փոխնախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է ոլորտային ռազմավարություններով և վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ կրթության և մշակույթի ռազմավարությունների հաջող իրականացման և զարգացման գործընկերների հետ երկխոսության զարգացման առումով: