Իրապես ընդդիմադիրներ, դուրս եկեք Քոչարյանի դեստրուկտիվ ազդեցությունից և միասին կառուցեք օրակարգի շուրջ միասնական ճակատը․ մնացածը լիրիկա է և պաթոս․ Նարեկ Մալյան
«Արթուն ենք» շարժման ներկայացուցիչ Նարեկ Մալյանը գրել է․
«4 փաստ
1. Բռնապետի դեմ հնարավոր է արդյունավետ պայքարել միայն միասնական ճակատով:
2. Միասնական ճակատ ձևավորելու համար անհրաժեշտ է միասնական օրակարգ:
3. Ռոբերտ Քոչարյանը դիրքավորվելով որպես ընդդիմադիր առաջնորդ ամեն ինչ անում է, որպեսզի միասնական օրակարգ չձևավորվի:
4. Բռնապետը օգտվելով միասնական ճակատի բացակայությունից հատ հատ կալանավորում է ընդդիմադիրներին:
Էսքանը…
Որպես խորհուրդ իրապես ընդդիմադիրներին՝ դուրս գալ Քոչարյանի դեստրուկտիվ ազդեցությունից և միասին կառուցել օրակարգի շուրջ միասնական ճակատը:
Մնացածը լիրիկա է և պաթոս»: