ԱՄՆ-ն վերսկսել է Ուկրաինային արկերի և հրթիռների մատակարարումը
Միացյալ Նահանգները վերսկսել է Ուկրաինային հրետանային արկերի և հրթիռների մատակարարումը։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
Երկու ամերիկացի պաշտոնյաներ գործակալությանը հայտնել են, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային մատակարարում է 155 մմ արկեր և GMLRS հրթիռներ HIMARS կայանքների համար։
Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ դժգոհ է Պուտինի վարքագծից և որ Միացյալ Նահանգները կրկին ստիպված կլինի Ուկրաինային զենք մատակարարել։
Պենտագոնը անմիջապես հայտարարել է, որ վերսկսում է արկերի և հրթիռների մատակարարումը։