Աբու Դաբիում սկսվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը. ադրբեջանական մամուլ
Աբու Դաբիում (ԱՄԷ) սկսվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բանակցություններին մասնակցում են երկու կողմերի պատվիրակությունները, որոնք նախկինում ներգրավված էին խաղաղության գործընթացում։ Դատելով մասնակիցների կազմից՝ հանդիպումը խոստանում է լինել բովանդակալից։
Քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը։