Հութիներն առևանգել են Eternity C նավի անձնակազմի անդամներին
«Անսար Ալլահ» շարժման անդամները առևանգել են Eternity C հունական բեռնատար նավի անձնակազմի անդամներին, որը խորտակվել էր Կարմիր ծովում՝ եմենցի ապստամբների հարձակման հետևանքով։ Այս մասին ասվում է Եմենում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
«Հութիներն առևանգել են Eternity C նավի անձնակազմի բազմաթիվ անդամների՝ մի քանի նավաստիների սպանելուց, նավը խորտակելուց և փրկարարական գործողություններին խոչընդոտելուց հետո։ Մենք պահանջում ենք նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Հութիները շարունակում են աշխարհին ցույց տալ, թե ինչու է Միացյալ Նահանգները նրանց համարել ահաբեկչական կազմակերպություն»,- ասել է ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը։
Բեռնատար նավի անձնակազմը բաղկացած էր 21 ֆիլիպինցիներից և մեկ ռուս քաղաքացուց։