Կիևում գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել
Կիևում, Ռուսաստանի զինված ուժերի կողմից գիշերային օդային հարձակման հետևանքով, զոհվել է երկու մարդ։
Այս մասին հայտնել է Կիևի անվտանգության մարմինների ղեկավար Թիմուր Տկաչենկոն:
«Ցավոք, մենք ունենք երկու զոհ։ Ցավակցում եմ նրանց ընտանիքներին և ընկերներին», - գրել է նա։
Տկաչենկոն հավելել է, որ հրետակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 13-ի։
Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ հարվածներ են գրանցվել Ուկրաինայի մայրաքաղաքի Շևչենկովսկի, Դարնիցկի, Սոլոմենսկի, Գոլոսեևսկի, Պոդոլսկի և Օբոլոնսկի շրջաններում։