Պերմյակովի մոտ մտավոր զարգացման միջին մակարդակ է հայտնաբերվել
Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով դատական նիստում հրապարակվել են ամբաստանյալ Վալերի Պերմյակովի հոգեկան առողջությանը վերաբերող նյութերը։
Ըստ փաստաթղթերի` նախքան բանակային ծառայությունը Պերմյակովը բազմիցս հետազոտվել է, այդ թվում՝ անցել է գլխուղեղի տոմոգրաֆիա։ Նրան մոտ նաեւ օլիգոֆրենիա էին կասկածում, սակայն փորձաքննությունը հերքել է այդ վարկածը։
Հոգեբուժական փորձաքննության տվյալներով՝ հայտնաբերվել է մտավոր զարգացման միջին մակարդակ, նյարդային վիճակի չափավոր ցուցանիշ, էպիլեպտոիդ տեսակ։ Ինքնասպանության փորձերը կարող են ցուցադրական բնույթ կրել։ Դեպրեսիայի ռիսկը բացառված է։ Հակված է քչախոսության, գործողությունների դրդապատճառները չբացատարելու ցանկնության։ Բնավորությամբ իրեն համարում է չշփվող, սակայն հաճախ է ժպտում, երբեմն՝ առանց պատճառի։ Սոցիալական հարմարվողականությունը թույլ է։ Այդուհանդերձ ծառայակիցների հետ պահպանել է հավասարակշռված հարաբերություններ, պարտականությունները կատարել է առանց բողոքների։
Սակայն ծառայակիցներից մեկը Պերմյակովին բնութագրել է որպես անբարեխիղճ զինվորի, որը մշտապես հսկողության կարիք ունի։