Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Հայաստան հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթին. Զախարովա
Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Հայաստան հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթին:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական քայլ, որը հակասում է ռուս-հայաստանյան համագործակցության դաշնակցային բնույթին։ Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ այս հարցը քննարկվել է արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների կողմից Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ։