Գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարություններն անընդունելի են. Ադրբեջանի ԱԳՆ
Անընդունելի են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունները Ստեփանակերտ քաղաքում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Հավելենք, որ երեկ Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը: