Իսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվել
Իրանի հարձակումները վնասել են Իսրայելում գտնվող մի քանի ռազմական օբյեկտներ:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի անանուն պաշտոնյաին:
Սա վնասի մասին առաջին հաստատումն է, որը նախկինում պաշտոնապես չէր հաստատվել։
Աղբյուրը նշել է, որ վնասվել են ռազմական օբյեկտներ, և բոլորը դեռ գործում են։
Վնասի բնույթի մանրամասները չեն բացահայտվել։