Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել, երկու մարդ զոհվել է
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Jaguar կործանիչը վթարի է ենթարկվել Ռաջաստան նահանգի Չուրու շրջանում՝ երկրի հյուսիս-արևմուտքում, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։
Այս մասին հաղորդում են հնդկական լրատվամիջոցները:
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ։
Տեղացիները հայտնել են, որ ինքնաթիռի վթարի հետևանքով մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել, որը նրանք փորձել են ինքնուրույն մարել։
Ինքնաթիռի մնացորդները հայտնաբերվել են դաշտում՝ օդաչուի մարմնի հետ միասին:
Մահացած օդաչուի և երկրորդ զոհի ինքնությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։
Ինքնաթիռի վթարի ճշգրիտ պատճառը դեռևս պարզված չէ։