Կալանավորման միջնորդություններում գրված է՝ անձն ունի ընդգծված հակաիշխանական դիրքորոշում. ե՞րբ են 30 տարվա մեջ մարդուն տարել կալանքի ու միջնորդության մեջ նման բան գրել․ փաստաբան
Փաստաբան Մհեր Հակոբյանը քննչական կոմիտեին կոչ է անում հրապարակել «Սրբազան պայքարի» մասնակիցների կալանավորման միջնորդությունները։
«Այնտեղ գրված է՝ մարդն ունի ընդգծված հակաիշխանական դիրքորոշում, հակառակվում է երկրի վարած արտաքին ու ներքին քաղաքականությանը։ Գրած է։ 15 հոգու համար էլ նշված է»,- փաստաբանների պալատում տեղի ունեցած ասուլիսում ասաց նա։
Նրա փոխանցմամբ` քննիչների ներկայացրած միջնորդություններում նշված է, տվյալն անձն ունի հակաիշխանական ընդգծված կեցվածք, եթե ազատության մեջ մնա, կգնա և կշարունակի իր գործունությունը։
«Հիմա թող բացատրեն։ Ե՞րբ է 30 տարվա մեջ մարդուն տարել են կալանքի ու միջնորդության մեջ գրել, որ մարդն ունի հակաիշխանական դիրքորոշում»,- ասաց նա։